Ոստիկանությունը մինչև 10.00-ն կհամբերի, որից հետո կդիմի գործողությունների՝ Բաղրամյան պողոտայում հայտարարեց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Թե ինչ գործողությունների մասին է խոսքը, նա չմանրամասնեց, միայն ասաց, որ արդեն բանակցել են պատգամավորների հետ և ակնկալում են այս հարցում նրանց աջակցությունը: Այս ընթացքում հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանն ու պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը զրուցում են ցուցարարների հետ և առաջարկում են մարտավարություն մշակել, հասկանալ՝ ինչ են ուզում և բանակցությունների գնալ իշխանությունների հետ: